News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների Պալավան կղզու ձկնորսը մարգարիտ է գտել, որը կարող է աշխարհի ամենամեծ մարգարիտը հռչակվել, եւ ենթադրաբար արժե մոտ 100 մլն դոլար, հայտնում է Malaysian Digest-ը: Տղամարդն այն որսացել է 10 տարի առաջ, սակայն դրա իրական արժեքին անտեղյակ է եղել:

Նա քարը հայտնաբերել է 2006 թվականին փոթորկի ժամանակ, երբ նրա նավը կառչած է մնացել հսկայական սադափե գոյացությանը: Նա 34 կիլոգրամանոց մարգարիտը թաքցրել էր մահճակալի տակ՝ այն համարելով իր թալիսմանը: Նա այն որոշել է ուրիշներին ցուցադրել միայն այն ժամանակ, երբ իր խրճիթը հրդեհվել է: Ձկնորսն այն տարել է քաղաքապետարանի տուրիզմի հարցերով վարչություն:

Ձկնորսի գտածոն 5 անգամ գերազանցում է մինչ այդ ռեկորդակիր համարվող մարգարտի չափերն ու քաշը: Նախկինում ամենամեծ մարգարիտ էր համարվում 7 կգ կշռող «Ալլահի մարգարիտ» կոչվող քարը, հայտնի է նաեւ «Լաո-Ցզիի մարգարիտ» անունով, որը նույնպես Ֆիլիպիններում է գտնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ