News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինական կողմը հետաքրքրված է հայ-իրանական երկաթգծի կառուցմամբ: Այս մասին օգոստոսի 22-ին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՉԺՀ առեւտրի նախարարի տեղակալ Ցյան Կեմինը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը, չինական «CCECC» կազմակերպության եւ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Գագիկ Բեգլարյանը ողջունելով Ցյան Կեմինին՝ ընդգծեց, որ տրանսպորտի եւ կապի ոլորտում հայ-չինական հարաբերություններն օրեցօր ավելի են զարգանում:

«Մի քանի տարի շարունակ չինական մի շարք կազմակերպություններ Հայաստանի Հանրապետության ճանապարհաշինության ոլորտում փորձում էին իրականացնել տարբեր ծրագրեր եւ, վերջապես, այս տարի դա հաջողվեց: Մենք այսօր աշխատում ենք «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության հետ, իսկ ավելի երկար տարիներ համագործակցել ենք նաեւ «CCECC» կազմակերպության հետ», - ասաց Գ. Բեգլարյանը:

ՉԺՀ առեւտրի նախարարի տեղակալ Ց. Կեմինը նույնպես կարեւորեց վերջին շրջանում երկու երկրների համագործակցության ձեռքբերումները հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում։

«Համագործակցության լավագույն հնարավորություն է այն, որ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» կազմակերպությունը տենդեր է շահել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման նախագծում: Չինական կողմը ժամանակին եւ որակյալ կիրականացնի այդ աշխատանքը, եւ մենք ակնկալում ենք հայկական կողմի համակողմանի աջակցությունը», - նշեց Ց. Կեմինը:

Կողմերն անդրադարձան նաեւ Մետաքսի ճանապարհի վերականգնման կարեւորությանը եւ այն դերին, որ որպես տրանսպորտային հանգույց ունի Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տարածաշրջանում։ Չինական կողմը նաեւ նշեց, որ հետաքրքրված են հայ-իրանական երկաթգծի կառուցմամբ:

Հանդիպման ավարտին ՉԺՀ առեւտրի նախարարի տեղակալը պատրաստակամություն հայտնեց հետագայում եւս շարունակել համագործակցությունը ճանապարհաշինության ոլորտում: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը վստահեցրեց, որ հայկական կողմը եւս շահագրգիռ է երկու երկրների միջեւ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում փոխշահավետ, արդյունավետ եւ երկարատեւ համագործակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ