News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօրվա դրությամբ Հայաստանը տարածաշրջանային բոլոր նախագծերից դուրս է մնացել: Այս մասին օգոստոսի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ երկիրն այնքանով է անկախ, որքանով կապեր եւ հարաբերություններ ունի արտաքին խաղացողների հետ եւ որքանով նրա գոյությունը նրանց համար կարեւոր է: Նրա կարծիքով՝ Հայաստանի համար այդ կարեւոր խաղացողներին են հարեւան երկրներ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը եւ Ռուսաստանը. «Հարկ է այնպես անել, որ նրանց համար Հայաստանի անկախությունը շահավետ լինի, սակայն այսօր Հայաստանը տարածաշրջանային բոլոր նախագծերից դուրս է մնացել, եւ հեռանկարում ոչինչ տեսանելի չէ»:

Նա նշել է. «Դանդաղ, բայց աստիճանաբար բարելավվում են Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները: Վրաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները հրաշալի են: Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական համագործակցություն է զարգանում: Մեր մշտական դաշնակից Իրանը, որը Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունի, շատ ավելի լավ հարաբերություններ է հաստատում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը չկա եւ ոչ մի նախագծում: «Դա նշանակում է, որ այն տարածաշրջանում խանագարող սուբյեկտ է, այլ ոչ թե այնպիսի սուբյեկտ, որի հետ կարելի է գործարք կնքել, ներդրումներ կատարել: Գործող իշխանությունների շնորհիվ Հայաստանը ոչնչություն է դարձել եւ ոչ մի միջոց չունի այդ խաղացողների վրա ազդելու համար՝ դրանով իսկ իր անկախությունն ուժեղացնելու համար: Նշանակում է՝ Հայաստանը ոչ մեկի համար շահավետ չէ, նրա ուժեղացումը ոչ մեկին հարկավոր չէ: Ահա սա անկախության իրական կորուստ է: Այսօր չկա մի երկիր, որը Հայաստանին լիակատար աջակցություն ցույց կտար, կսատարեր մեր շահերը, Ղարաբաղի շահերը»,- ամփոփել է պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ