News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամների աջակիցներն այսօր՝ օգոստոսի 23-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում հանդիպեցին օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ եւ նրան ներկայացրին «Սասնա ծռերի» վիրավորված անդամներին բուժօգնություն տրամադրելու խնդիրը։ Նրանք մտահոգություն հայտնեցին խմբի անդամներին ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացիական հիվանդանոցից «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու կապակցությամբ՝ ակնկալելով Մարդու իրավուքների պաշտպանի աջակցությունն այս խնդրի լուծման հարցում:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի մայրն էլ նշեց, որ իր որդին Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել էր ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցելու համար. «Իմ որդին, երբ իմացավ, որ ադրբեջանցիները եզդի տղայի վիզը կտրել են, ասաց՝ մամա ջան, ես պետք է գնամ, նրանց օգնեմ: Դեռ քանի մայր պետք է իր որդու համար լացի: Հետո եկել էր, թույլ չտվեցին, որ գնա սահման: Հետո հանդիպել էր «Սասնա ծռերի» անդամներին, խոսել նրանց հետ, հասկացել, որ ինչ-որ բանով կարող է օգնել հայրենիքին: Իմ որդին հիմա ինչով է մեղավոր, որ այսպիսի երկրում ենք ապրում, ինչ հանցանք է գործել, ես միայն հպարտանում եմ նրանով»,-ասաց նա:

Արման Թաթոյանը նշեց, որ ՄԻՊ-ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող   «Սասնա ծռեր» խմբի անդամների պահման պայմաններն ու աողջական վիճակը:

«Ինձ համար կարեւոր են անձի պահման պայմանները: Անընդհատ այցելություններ են տեղի ունենում, որոնք ինքնանպատակ չեն: Երեկ էլ են մեր աշխատակիցները եղել «Դատապարտյալների հիվանդանոցում», անդամները նշել են, որ շուրջօրյա խնամքը դադարեցվել է, որին անմիջապես արձագանքել ենք: Անմիջապես քննարկման ընթացակարգ է սկսվել: Ինչ վերաբերում է նրանց քրեակատարողական հիմնարկում գտնվելուն, գոյություն ունի դատական ակտ, մենք չենք կարող դրա վերաբերյալ որեւէ միջամտություն ունենալ: «Դատապարտյալների հիվանդանոցից» նրանք քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ նույնպես գրություններ ենք ուղարկել»,-ասաց նա:

Թաթոյանը նաեւ նշեց, որ ՄԻՊ ներկայացուցիչներն ու բժիշկը այսօր նույնպես այցելելու են  «Դատապարտյալների հիվանդանոց»՝  համապատասխն ստուգումներ իրականացնելու համար:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների աջակիցները երթով կշարժվեն Արդարադատության նախարարություն, այնուհետև՝ Դատապարտյալների հիվանդանոց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ