News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորումը պահանջում է Թուրքիայի կողմից մի քանի պայմանների կատարում, այդ թվում՝ հարգել եգիպտացի ժողովրդի կամարտահայտման իրավունքը եւ չմիջամտել երկրի ներքին գործերին: Այս մասին ասել է Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի կառավարության հետ հարաբերություններին, ապա կա մի քանի պահ, որոնք թույլ կտան դրանք վերադարձնել բնականոն հունի: Առաջին հերթին, դա Եգիպտոսի ժողովրդի կամքը հարգելն է որը բացահայտորեն դրսեւորվեց հուլիսի 30-ին՝ հեղափոխության ժամանակ»,- ասել է Աբու Զեյդը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում:

«Երկրորդ հերթին միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքների պահպանումը այն մասով, որը վերաբերում է այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելուն, բարիդրացիական քաղաքականությունը պահպանելուն»,- ասել է նա:

Ընդ որում, Աբու Զեյդը չի համաձայնել Թուրքիայի այն առաջարկին, թե տնտեսական հարաբերությունները կարելի է զարգացնել առանց քաղաքական տարաձայնությունների կարգավորման:

«Միջազգային հարաբերությունները չի կարելի բաղդատել առանձին մասերի: Դրանք կառուցվում են կայուն հիմքերի վրա, եւ եթե հիմքը կայուն է, զարգանում են թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարաբերությունները»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ