News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Քորնուոլ կոմսության փրկարարները ստիպված են եղել չորս օրվա ընթացքում երեք անգամ օգնության հասնել միեւնույն զբոսաշրջիկին, ում ցամաքից հեռացրել էր մակընթացությունը, հայտնում է Travel Mole պորտալը

Այս միջադեպերը տեղի են ունեցել անցած շաբաթ՝ օգոստոսի 16-ից 19-ին միջակայքում, Քորնուոլի տարբեր լողափերին: Հանգստացող կինը, ում անձը չի բացահայտվում, ամեն անգամ ցամաքից կտրվել է հանկարծակի վրա հասած բնական տարերքի հետեւանքով: Նա միջադեպերից ոչ մեկի ընթացքում չի տուժել:

Երրորդ անգամ նրան փորկելուց հետո Թագավորական փրկարարական միության աշխատակիցները նրա համար ընդարձակ դասախոսություն են կարդացել ջրում անվտանգության կանոնների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ