News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ներքին Սաքսոնիայի Օսնաբրյուկ քաղաքի դատարանը մուսուլման աշակերտուհուն արգելել է դասի գալ նիկաբով, հայտնում է Independent-ը:

Օսնաբրյուկի Sophie Scholl Evening Gymnasium դպրոցի 18-ամյա աշակերտուհին դատարան էր դիմել այն բանից հետո, երբ ղեկավարությունը նրան արգելել է նիկաբով մտնել դասարան:

Դպրոցի ներկայացուցիչներն իրենց որոշումը բացատրել են այն հանգամանքով, որ աղջկա արտաքին տեսքը նրան խանգարել է շփվել ուսուցիչների հետ, քանի որ հաղորդակցությունը միայն բառերով չէ իրականացվում:

Քաղաքի վարչական դատարանը մերժել է աշակերտուհու բողոքը, որը դատական նիստին չի մասնակցել՝ լրատվամիջոցների լայն արձագանքի պատճառով:

Սա առաջին դատական որոշումն է, որ գերմանական դպրոցներում արգելում է նիկաբի կրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ