News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Երրորդմասցի Լյովիկի» եւ նրա ընկերների սպանության գործով վկաների մեծ մասը կապ չունեն գործի հետ, նախաքննական մարմինը ցանկացել է տպավորություն ստեղծել, թե բազմաթիվ վկաներ կան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանության գործով ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը։

«Հարցաքննվում են վկաներ, որոնք հանցագործության կատարման հետ բացարձակ առնչություն չունեն։ Եթե գործի համար էական նշանակություն ունեցող ցուցմունքները լինեին միայն, ապա դրանք մի քանիսը կլինեին միայն»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ վկաների քանակը հասնում է հինգ տասնյակի։

Նշենք, որ գործով հարցաքննվել են նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներ, որոնք եղել են կալանավայրի ներսում, ոչինչ չեն տեսել, նախաքննական ցուցմունքներում գրել են, որ լսել են կրակոցի թույլ ձայներ։ Փաստաբանը դա աբսուրդ է համարում։

«Ապացուցողական ցուցմունք կարող էին տալ այն աշխատակիցները,  որոնք ծառայություն էին իրականացրել դրսում։ Հակառակ դեպքում եթե հրավիրում են մարդկանց, որոնք կարող է՝ կրակոց լսած լինեին, պետք է հարեւան շենքերի բնակիչներին էլ բերեին ցուցմունք տալու, քրեակատարողական հիմնարկի բոլոր կալանավորներին էլ բերեին»,- ասաց փաստաբանը։

Լուսինե Սահակյանի խոսքով՝ աբսուրդ է նաեւ այն, որ քննության առարկա են դարձել դեպքին նախորդող՝ ամբաստանյալների բոլոր գործողությունները, այդ թվում՝ նրանք վարձակակելել են բնակարան, թե ոչ։

«Եթե օբյեկտիվ քննություն իրականացնեին, պարզ է, որ այլ ապացույցներ պետք է հավաքեին, բայց եւ հասկանալի է, որ այդ ապացույցներն իրենց ձեռնատու չէին լինելու»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին կայացած դատականի նիստին հարցաքննվեցին վկաներ, որոնք նշեցին, որ իրենց դեպքից ոչինչ հայտնի չէ, ամբաստանյալներին չեն ճանաչում։

Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ 2015թ.  մարտի 4-ին, ժամը 13:59-ին, ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել էին։ Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն էր, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ