News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի աջակիցները ՄԻՊ գրասենյակից մոտից  երթով շարժվելով հասան «Դատապարտյալների հիվանդանոցի» մոտ: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ դեպի «Դատապարտյալների հիվանդանոցի» շենք տանող ճանապարհին ոստիկանական պատնեշ է եւ երթի մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ «Դատապարտյալների հիվանդանոցի» շենքին: Երթի մասնակիցների մեջ են նաեւ «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբաններ Արա Ղարագյոզյանը եւ Հայարփի Սարգսյանը, որոնց նույնպես թույլ չեն տալիս անցնել ոստիկանական պատնեշից այն կողմ:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի աջակիցները մի քանի րոպե կանգնեցին Արդարադատության նախարարության շենքի դիմաց, նրանք պահանջում էին հանդիպում Արդարատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ, սակայն, հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ:

Երթի մասնակիցները պահանջում են, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «Սասնա ծռերի» վիրավոր անդամներին պատշաճ բուժօգնություն տրամադրվի: Մասնավորապես, «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը նշել է, որ իր պաշտպանյալը արդեն մի քանի օր է՝ չի կարողանում շարժել ոտքը, սակայն նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերից» Պավլիկ եւ Արամ Մանուկյանների փաստաբան Ինեսա Պետրոսյանը նախօրեին հայտարարել էր, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» հանվել է «Էրեբունի» ԲԿ-ի բուժակի կողմից շուրջօրյա հերթապահությունը, ինչը նրանց իրավունքների խախտում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ