News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պայմանավորվել են հանդիպել սեպետեմբերի 2-5-ը Չինաստանում տեղի ունենալիք G20 գագաթնաժողովի շրջանակում: Պուտինի, Մերկելի եւ Օլանդի միջեւ հեռախոսային զրույց է կայացել: Նրանք քննարկել են ուկրաինական ճգնաժամը, մասնավորապես խոսել են Մինսկի համաձայնությունների շարունակման հեռանկարների մասին՝ քաղաքական քայլերի եւ անվտանգության ոլորտում համապատասխան միջոցառումների ներդաշնակեցման հիմքի վրա:

Կողմերը մտահոգություն են հայտնել շփման գծի ամբողջ երկայնքով առկա անկայունությամբ: Աառջնորդները նշել են հրադադարի պայամանավորվածության պահպանման եւ ծանր սպառազինության հետքաշման կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ