News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ ԱՄՆ ռազմական փորձագետները սկսել են Սիրիայի հարցով փոխգործակցության խորհրդակցությունները: Այս մասին հայտնել է Ժնեւում գտնվող դիվանագիտական աղբյուրը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նա ասել է. «Խորհրդակցություններն սկսվել են»:

Նշվում է, որ նա չի հայտնել խորհրդակցությունների մոտավոր ժամկետները:

Ակնկալվում է, որ այդ խորհրդակցությունների ընթացքում կքննարկվի կողմերի փոխգործակցությունը՝ Հալեպում հումանիտար դադարների կազմակերպման, մարդասիրական հսկիչների եւ ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների համակարգման հարցերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ