News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Աավերդանը դիմել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտե՝խնդրելով իր հանդիպումը կազմակերպել «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «Սասնա ծռերի» անդամների հետ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Նա նշեց, որ «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի եւ մյուս անդամների առողջական վիճակի մասին տեղյակ է եւ պահանջում է, որ օր առաջ նրանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերեն:

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ հանդիպել է «Դատապարտյալների հիվանդանոցի» պետի հետ, որը տեղեկացրել է, որ օգոստոսի 24-ին Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցի բժիշկները կայցելեն «Սասնա ծռերի» անդամներին եւ անհրաժեշտ հետազոտություն կանցկացնեն եւ բուժօգնություն կտրամադրեն նրանց:

Նշենք, որ ի աջակցություն «Սասնա ծռերի» այսօր Երեւանում երթ է կազմակերպվել: Երթի մասնակիցները պահանջում են, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «Սասնա ծռերի» վիրավոր անդամներին պատշաճ բուժօգնություն տրամադրվի: Մասնավորապես, «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը նշել է, որ իր պաշտպանյալը արդեն մի քանի օր է՝ չի կարողանում շարժել ոտքը, սակայն նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերից» Պավլիկ եւ Արամ Մանուկյանների փաստաբան Ինեսա Պետրոսյանը նախօրեին հայտարարել էր, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» հանվել է «Էրեբունի» ԲԿ-ի բուժակի կողմից շուրջօրյա հերթապահությունը, ինչը նրանց իրավունքների խախտում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ