Facebook-ը փորձարկում է բջջային տարբերակում ձայնով տեսահոլովակների ինքնավերարտադրումը: Այս մասին հայտնել է Mashable–ը վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:
Փորձարկումը կատարվում է Ավստրալիայից օգտատերերի շրջանում ու նպատակ ունի պարզել, թե որքանով է այդ գործառույթը պահանջված: Հնարավոր է Facebook–ը կհավելի ձայնով տեսահոլովակների ավտոմատ վերարտադրությունը բջջային հաճախորդի ապագա տարբերակներում: Հիմա տեսագրոթյունը ժապավենում առանց ձայնի է ցուցադրվում:
«Սա գործառույթների մի քանի փորձարկումներից մեկն է, որոնց ուղղությամբ մենք աշխատում ենք Facebook–ում տեսահոլովակների դիտումը լավացնելու համար: Այդ փոքրիկ թեսթի ժամանակ մարդիկ կարող են անջատել տեսահոլովակում ձայնի ավտոմատ վերարտադրությունը»,- պատմել է Facebook–ի ներկայացուցիչը, հայտնում է Gazeta–ն:
Facebook-ում չեն ճշգրտել, թե երբ է ավարտվելու փորձարկումը ու երբ է թարմանալու սոցցաննցի բջջային տարբերակը: