Թուրքիայի նախագահն ու վարչապետը իրար հակասում են Գազիանթեփ քաղաքում կատարված ահաբեկչության մասին իրենց արտահայտություններում, գրում է ֆրանսիական Le Point–ը:
«Մենք բոլորովին ոչինչ չգիտենք այդ ահաբեկչության կատարողների մասին: Ցավոք շատ անորոշ են տեղեկություններն այն մասին, թե դա ինչ կազմակերպություն է»,- ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Մինչդեռ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի հայտարարել էր, որ հնարավոր կատարողներից մեկը 12-14 տարեկան դեռահաս է, հնարավոր է՝ ԻՊ-ից:
Վարչապետն էլ «լուրեր» է անվանել դեռահասի մասնակցությունը: «Մենք կգտնենք հեղինակներին ու կատարողներին, դրանում ոչ մի կասկած չկա»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Գազիանթեփում քրդական հարսանիքի ժամանակ որոտացած պայթյունի հետեւանքով 54 մարդ է զոհվել: