News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ոչ, Թուրքիան չի օրինականացնում մանկապղծությունը» նման վերնագրով հոդված է հրատարակել ֆրանսիական Le Monde թերթը:

Հոդվածներ այն մասին, որ Թուրքիան օրինականացնում է 15 տարեկանից փոքր երեխաների նկատմամբ սեռական գործողությունները, տպագրվել էին անգլալեզու ու գերմանալեզու մի շարք կայքերում: Նորությունը այնքան լայն արձագանք էր ստացել, որ Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալսթրեմը դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել իր Twitter–ում:

Դրան Թուրքիայի իշխանությունները շատ չոր էին արձագանքել: «Դուք ըստ երեւույթին վատ եք տեղեկացված: Խնդրում ենք ստուգեք ձեր տեղեկությունները»- պատասխանել էր Twitter –ում Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Սիմեկը:

2016-ի մայիսի 26-ի որոշումով Թուրքիայի Բաֆրա շրջանի ռեգիոնալ դատարանը բարձրացրել էր մանկապղծության համար պատժամիջոցները վերանայելու հարցը: Քրեական օրենսգիրքը նախատեսում է 3-15 տարվա ազատազրկում երեխաների դեմ սեռական բնույթի գործողությունների համար:

Հիմա Թուրքիայի կառավարությունը մտադիր է, հակառակը, խստացնել նման հանցագործությունների համար պատիժը: 12 –ից փոքր երեխաների դեմ նման գործողությունների համար պատիժը կսահմանվի 8-18 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ