News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի սկզբին Սալոնիկում կայանալիք նորհունարենի առաջին համաշխարհային օլիմպիադայում Հայաստանը կներկայացնեն երկու աղջիկներ: Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Հայաստանի հունական ՀԿ-ների միության ղեկավար Արկադի Խիտարովը:

Նա ուշադրություն է դարձրել, որ օլիմպիադային մասնակցում են ոչ միայն Սփյուռքի հույները, այլեւ ոչ հունական ծագում ունեցող երիտասարդներ, որոնք սիրում են հունարենն ու հունական մշակույթը: Եվ այսպես Հայաստանում ազգային փուլում հաղթող են ճանաչվել երկու հայուհիներ, հավելել է Խիտարովը:

Օլիմպիադան անցնելու է  Իվան Սավվիդիի ( հունական ծագում ունեցող հայտնի ռուսաստանցի ձեռներեցի) հիմնադրամի աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ