News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2013-ին Ռուսաստանը կանխել է Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարվածը, որի հետևանքները կործանարար կլինեին: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Մոսկվան համոզել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հրաժարվել քիմիական զենքից: «Սարսափելի է պատկերացնել, թե ուր կհայտնվեին հիմա ոչ միայն հակահրթիռային զենիթային համալիրները ու մյուս «սովորական» սպառազինումները, այլև այդ զանգվածային ոչնչացման զենքի պաշարները»,- նկատել է Սերգեյ Լավրովը: Մյուս կողմից էլ,ըստ նախարարի, ոչ ոք չգիտի, թե որ ահաբեկչական խմբավորումների ձեռքին են հայտնվել հակահրթիռային զենիթային համալիրները, որոնք առևանգվել էին Լիբիայի ռազմական պահուստներից ու թե ահաբեկչական խմբավորումները հաջորդ անգամ երբ կկիրառեն այդ զենքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ