News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքական քաղաքականությունը հիմա մոտեցել է ռուսականինն: Այս մասին ասել է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին «Լեհական ռադիոյին» տված հարցազրույցում:

Նրա խոսքով Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ մի շարք հանդիպումներ են կայացել ու  կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերվել: «Ռուսաստանը համագործակցում է Իրանի հետ, ինչը Թեհրանը վերջերս հաստատեց: Կան թուրք-իրանական որոշակի շահեր, մանավանդ Մերձավոր Արեւելքում՝ ԻՊ հարցում: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ  նոր եռանկյունի է ձեւավորվում: Դեռ չգիտեմ: Ինձ չի թվում, թե այդպես է: Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ, որը արժանի է վստահության»,- ասել է Վիտոլդ Վաշչիկովսկին, փոխանցում է «Ռոսբալտը»:

Վաշչիկովսկին հավելել է, որ օգոստոսի 25-ին Ռումինիայի արտգործնախարարի հետ միասին կմասնակցի այսպես կոչված «հետախուզական առաքելության» Թուրքիայում: ԱԳ նախարարները մտադիր են հենց Անկարայում իշխանություններից պարզել երկրում ստեղծված իրավիճակը:

«Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի հուսալի անդամը: Նա կատարում է իր բոլոր պարտավորությունները: Մենք ոչ մի շեղում չենք տեսնում ՆԱՏՕ-ի քաղաքականությունից Անկարայի կողմից: Բայց իմ ռումինացի գործընկերոջ հետ ուղեւորության ժամանակ մենք մտադիր ենք համոզվել, որ այդ քաղաքականությունը պահպանվում է ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- հավելել է Լեհաստանի արտգործնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ