News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թեհրանի փողոցներից մեկը կկոչվի այս տարեսկզբին Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկված շիա քարոզիչ շեյխ Նիմր ան- Նիմրի անունով:

Թեհրանի իսլամական քաղխորհրդի անդամները որոշել են փոխել Սաուդյան Արաբիայի դեսպանատան մոտակա փողոցներից մեկի անունը: «Այն կստանա շեյխ Նիմր Բաքիր ան Նիմրի անունը: Փողոցն առայսօր Նազ էր կոչվում»- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Շիա քարոզիչ շեյխ Նիմր ան- Նիմրը ու եւս 46 մարդ մահապատժի էին ենթարկվել Սաուդյան Արաբիայում այս տարվա հունվարի 2-ին՝ ահաբեկչական գործունեությնան ու միջկրոնական թշնամանք բորբոքելու մեղադրանքով: Այդ մահապատժից հետո Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն էր ներխուժել բողոքող ցուցարարների բազմությունը: Հարձակման էր ենթարկվել Մշհեդում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը: Դրա հետեւանքով իսլամական աշխարհի երկու ազդեցիկ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ