News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրաքի արտգործնախարարությունը խորհրդակցությունների համար հետ է կանչել Պորտուգալիայում իր դեսպանին, որի որդիներին կասկածում են դեռահասի ծեծելու մեջ:

Միջադեպը կատարվել է անցած շաբաթ Պորտուգալիայի Պոնտե դի Սոր քաղաքում, որտեղ ամառային դպրոց են հաճախում Իրաքի դեսպան Սաադ Մոհամեդ Ռիդի զավակները՝ 17-ամյա եկվորյակ եղբայրները: Նրանց հետ վեճի ժամանակ տուժած 15-ամյա Ռուբեն Կավակոն մի քանի օր է արհեստական կոմայի մեջ է:

«Արտգործնախարարությւոնը կանչել է Պորտոգալիայում իր դեսպանինն, որպեսզի քննարկի նրա որդիներին վերաբերող միջադեպը»,- «Ֆրանս Փրես» գործակալությանը հայտնել է Իրաքի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Միջադեպը Պորտուգալիայում լայն արձագանք է ստացել: Արտգործնախարար Աուգուստու Սանտուշ Սիլվան չի բացառել, որ Ռիդ եղբայրները կարող են զրկվել դիվանագիտական իմունիտետից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ