News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ի հեճուկս մամուլի հրապարակումների եւ կառավարության հատկապես վերջին հանձնարարականների, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում է միլիոնավոր դրամներ ծախսել բիզնես դասի ավիատոմսերի վրա։

Երեւան-Փարիզ-Մյունխեն-Մոսկվա-Երեւան չվերթի տոմսի համար վճարվել է 1 մլն 453 հազար դրամ։ Իսկ նույն օրվա նույն երթուղու մեկ այլ տոմսի համար՝ 964.000 դրամ։ Այդ օրվա փետրվարի 11-ի համար ԱԳՆ-ն գրեթե նույն երթուղու համար գնել է 6 տոմս, որոնց համար վճարել է 4 մլն 45 հազար դրամ։

Ավելին՝ Նալբանդյանի Երեւան-Փարիզ-Ժնեւ-Լոնդոն– Երեւան չվերթի բիզնես դասի 1 տոմսի համար վճարվել է 3 մլն 579 հազար դրամ, մինչդեռ նույն չվերթի 1 էկոնոմ դասի տոմսի համար 3 անգամ քիչ՝ 1 մլն 198 հազար դրամ։

Մի օրինակ էլ՝ Երեւան-Մոսկվա-Փարիզ-Երեւան բիզնես-տոմսի համար նա վճարել է 1 մլն 536 հազար դրամ, երբ նույն չվերթի 1 էկոնոմ դասի տոմսի համար վճարել է մոտ 637 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ