News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում մտադրվել են կրճատել Նախիջեւանի իշխանությունների լիազորությունները:
«Ադրբեջանում փոխնախագահի ինստիտուտի ստեղծումը հատուկ ուշադրություն է գրավում: Այդ ինստիտուտի ներդրումը Ադրբեջանի կառավարման համակարգը կատարելագործում է եւ պարզեցնում»,- «Ենի Մուսավաթ»-ի հետ հարցազրույցում ի պատասխան փոխնախագահի պաշտոնի համար թեկնածուների հարցին՝ ասել է իշխող վերնախավի ամենատեղեկացված ներկայացուցիչներից մեկը՝ Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազաիլ Աղամալին:
«Փոխնախագահների ընտրության հարցում իմ ուշադրությունը մի կարեւոր պահ գրավեց: Արդեն շատ տարիներ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում ղեկավարում է Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովը: Սահմանադրության համաձայն՝  եւ՛ Միլի մեջլիսը, եւ՛ Նախիջեւանի Գերագույն խորհուրդը իշխանության երկրորդ ճյուղն են համարվում եւ ուղղակիորեն չեն ենթարկվում նախագահին: Այդ խնդիրը վերացնելու համար, հնարավոր է, Նախիջեւանի ղեկավարը պետք է դառնա Ադրբեջանի փոխնախագահ»,- հայտարարել է Ֆազաիլ Աղամալին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 26-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ