News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր՝ օգոստոսի 24-ին մահացել է Հելսինկյան ընկերակցության նախագահ, հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գնաց իմ լավ ընկեր Միքայելը Դանիելյանը։ Շատ էր սիրում կյանքը, ով չհասկացավ նրան, հետո կհասկանա, կլինեն, որ չեն էլ հասկանա եւ նրա դեմ պարբերական ֆիզիկական ու մյուս հարձակումները կշարունակեն արդարացնել դեռ երկար ժամանակ։ Միկան կյանքն ապրեց մարդու իրավունքների իր անզիջում ընկալմամբ, աննահանջ կերպով պաշտպանեց ում կարողացավ եւ որքան կարողացավ։ Սիրում էր ծովն ու վիսկի՝ Բուրբոն…»:

Միքայել Դանիելյանը հիմնադրել է Հելսինկյան Ասոցիացիան 1997 թվականին: 1997 թվականից առ այսօր հանդիսանում է Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ: Որպես ՀԿ նախագահ ապահովում է կազմակերպության անձնակազմի աշխատանքի արդյունավետ կառավարումը համապատասխան բարձրակարգ չափանիշներին:

Կազմակերպության ստեղծման օրից ի վեր Մ.Դանիելյանը կառուցել եւ պահպանել է ամուր եւ արդյունավետ կապ թե՛ տեղական եւ թե՛ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ: Կազմակերպությունը ղեկավարելու տարիներին դասախոսություններ է կարդացել երիտասարդ իրավապաշտպանների համար Հայաստանում եւ արտերկրում: 2009 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ստացել է «Ազատության Պաշտպանի Մրցանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ