News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ-ն:

Բացի դրանից նշում են, որ գործեր են հարուցվել եւս մի քանի բարձրաստիճան զինծառայողների նկատմամբ: Նրանցից է նաեւ Ուկրաինայի ՊՆ գլխավոր շտաբի ղեկավար Վիկտոր Մուժենկոն, Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի նախկին հրամանատար Անատոլի Պուշնյակովը, Ուկրաինայի ԶՈւ ցմաքային զորքերի գործող հրամանատար Սերգեյ Պոպկոն, ազգային գվարդիայի հրամանատար Յուրի Ալլերովը:

«Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի ՔՕ 356 հոդվածով նախատեսված հանցագործությւոնների նշաններով (արգելված միջոցների ու պատերազմ վարելու մեթոդների կիրառում) »- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Gazeta–ն:

Հիմա ապացույցների հավաքման աշխատանքներ են իրականացնում: Հետաքննությունը վերահսկում է Ռուսաստանի ՔԿ-ն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ու Ռուսաստանի եւս 17 բարձրաստիճան չինովնիկների նկատմամբ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ