News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իտալիայում Հայաստանի դեսպանատունը պարզում է արդյոք երկրաշարժի հետեւանքով տուժածների շրջանում կան ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր: Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Վերջին տվյալներով առնվազն 14 մարդ է զոհվել Իտալիայում երկրի կենտրոնական մասում գրանցված հզոր երկրաշարժի հետեւանքով: Առաջին ստորգետնյա ցնցումը՝ 6:0 մագնիտուդով, ըստ սեյսմոլոգների, գրանցվել է ժամը 03:36-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ակումոլի քաղաքի մոտ՝ մոտ 4 կմ խորության վրա: Երկրորդ ցնցումը՝ 5.4 մագնիտուդով, գրանցվել է Ումբրիա շրջանում 04:34-ին: Ցնցումներ են զգացվել նաեւ Իտալիայի կենտրոնական մի շարք քաղաքներում՝ այդ թվում Հռոմում ու Բոլոնյայում: Ըստ ստացվող տվյալների՝ փլուզումներ են գրանցվել առնվազն երեք նահանգներում՝ Ասկոլի Պիչեն, Ֆերմո ու Մաչերատա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ