News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շվեյցարական UBS բանկը՝ իսպանական Santander բանկի, գերմանական Deutsche Bank–ի ու ամերիկյան Bank of New York Mellon Corporation եւ բրիտանական ICAP բրոքերի աջակցությամբ մտադիր է շրջանառության մեջ դնել թվային արժույթ, որի հիմքում «բլոկչեյն» (blockchain) տեխնոլոգիան է, որը գործածվում է բիթքոիններով հաշվարկներ կատարելիս: Այս մասին հայտնում է Financial Times–ը:

2017-ին նախագծի մասնակիցները մտադիր են բոլոր անհրաժեշտ թույլատվությունները ստանալ կենտրոնական բանկերից, իսկ արդեն 2018-ին կսկսեն նոր թվային արժույթի առեւտրային գործածումը:

Թվային արժույթի գործածումը թույլ կտա զգալիորեն կրճատել վճարումների կատարման ժամանակը, ինչը հնարավորություն կտա «ազատել կապիտալները», պատմել է Հայդեր Ջաֆրին, որը UBS-ում զբաղվում է նորարարություններով: «Այսօր բանկերի ու ֆինանսական ինստիտուտների միջեւ հաշվարկները բարդ են, շատ ժամանակ են խլում ու թանկ են նստում, ահա թե ինչու մենք բոլորս խոշոր բեք գրասենյակներ ունենք: Խոսքը գործընթացի ռացիոնալացման ու արդյունավետության բարձրացման մասին է»,- պարզաբանել է պարբերականին Խուլիո Ֆաուրան, որը պատասխանատու է Santander–ում հետզոտությունների ու մշակումների համար

Բլոքչեյնը տվյալների բաշխված բազա է, որը պարունակում է տեղեկություններ համակարգի մասնակիցների կատարած բոլոր տրանզակցիաների մասին: Տեղեկությունները պահվում են բլոկների շղթայում, որոնցից յուրաքանչյուրում տրանզակցիաների որոշակի քանակություն է պահված: Համակարգը ավտոմատ թարմացվում է յուրաքանչյուր փոփոխությունից հետո: Բլոկի ձեւավորումից ու տեղեկությունների թարմացումից հետո ձայնագրությունը փոխելն ալեւս անհնար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ