Օգոստոսի 22-ին, ժամը 3-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչությունից հաղորդում էր ստացվել, որ Երեւան-Երասխ ավտոմայրուղու 4-րդ կմ-ի հատվածում ավտովթար է տեղի ունեցել. «Մերսեդես Բենց C 240» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ավտոմայրուղու 4-րդ կմ-ի հատվածում բախվել էր ավտոմայրուղու լայնքով որպես արգելապատնեշ հանդիսացող հողակույտին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը՝ 34-ամյա Արտակ Մարկոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ օգոստոսի 23-ին, ժամը 2.30-ի սահմաններում, գիտակցության չգալով մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է: