News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները Արթիկ քաղաքում ջրհեղեղից տուժածներին 42 մլն դրամ են հատկացրել: Այս մասին օգոստոսի 24-ին լրագրողներին հայտնել է քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ջրհեղեղի առաջացման պատճառը սելավատար կոլեկտորում կուտակված աղբն էր:

Տուժել էին դպրոցը, մանկապարտեզը, քաղաքի փողոցների հատվածները:

Ընդհանուր առմամբ մաքրման աշխատանքների ժամանակ հանվել է մոտ 20 հազար խոր մ թափոն, որը ջուրը տուֆի հանքերից էր քշել քաղաք բերել:

Վերանորոգվել է կոյուղին, մաքրվել են փողոցները: Հիմա մաքրում են կոլեկտորը:

Աշխատանքներ են իրականացվում պարզելու համար պատճառները՝ ապագայում կրկնությունը կանխելու նպատակով:

Տուժած բնակիչները պետությունից ընդհանուր առմամբ 42 մլն դրամ կստանան ՝ որպես փոխհատուցում վնասված տների, ցանքատարածքների ու սատկած անասունների համար:

Նախկին քաղաքապետի մասին լուրերը (ասում են, իբրեւ նա կոլեկտորի վրա շենք է կառուցել, որտեղ ելակ էր աճեցնում) մեկնաբանելու խնդրանքին քաղաքապետը պատասխանել է, որ փորձաքննության եզրակացությունը կստաացվի ոչ հեռավոր ապագայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ