News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


 

Անօդաչու թռչող սարքն առաջին անգամ է նկարահանել Պերուում Ուբինաս գործող հրաբուխը: Դրոնը թռչել է հրաբխային լեռան խառնարանի վրայով՝ ծովի մակարդակից 6000 մետր բարձրության վրա:

Սարքը մշակել են Innovate Peru ընկերության մասնագետները «Հրաբուխների մոնիտորինգի համակարգ՝ անօդաչու թռչող սարքերի գործածումով» նախագծի շրջանակում : Ընդամենը երկու նման դրոն ստեղծվել:

Հիմա դրանց օգնությամբ հրաբխագետները հետեւելու են Ուբինասի վարքագծին: Վերջերս Նրանք սար էին բարձրացել հետազոտություն կատարելու համար: Սակայն անօդաչուները կօգնեն ավելի ճշգրիտ տեղեկություններ ստանալ հրաբխի ակտիվության մասին, հայտնում է NTD հեռուստաալիքը:

Ուբինասը գտնվում է Պերուի հարավ -արեւմուտքում: Առաջին ժայթքումը գրանցվել է 1550 –ին: Ընդհուպ մինչեւ 1969 թ. հրաբուխը 16 անգամ ժայթքել է, որից հետո հանդարտվել է: Սակայն 2006-ի ապրիլին նորից է սկսել ժայթքել: Ուբինասի կողքին գտնվող քաղաքները ծածկվել էին մոխրի ու թունավոր գազերի ամպերով: Ժայթքումը շարունակվել է մինչեւ 2007-ի ամառ:

2013-ի սեպտեմբերից սկսած հրաբուխը ակտիվանում է: Վերջին ժայթքումը այս տարվա հունվարին է եղել: Այն ժամանակ ծուխը բարձրացել էր ավելի քան երեք կիլոմետր: Իսկ մոտակա քաղաքները նորից պատվել էին մոխրի ու ծխի ամպերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ