News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը քննող դատավոր Գրիշա Մելիք Սարգսյանը նրանից հետաքրքրվել է՝ արդյոք շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը, եթե ազատ արձակվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում բողոքի քննության ավարտից հետո ասաց պաշտպան Լուսինե Սահակյանը, որի միջնորդությունը դատարանը մերժել էր:

Փաստաբանը նշեց, որ Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը, իր գործունեությունում ոչինչ չի փոխվելու:

«Ակնհայտ է, որ սա էական նշանակություն ունեցավ, դատարանը չհասկացավ, որ գոնե քողարկված որոշում պետք է կայացնի ու ցույց չտա, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ: Այդ փաստը դատարանը հիմնավորեց իր գործողություններով»,- ասաց պաշտպանը: 

Ըստ փաստաբանի՝ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ կա հատուկ վերաբերմունք, նրանից հատուկ վրեժ է լուծվում:

 Արդեն 24-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը, փաստաբանի խոսքով, դատարանում ասել է նաեւ, որ շարունակելու է հացադուլը ու փաստաբանի միջոցով հայտարարություն տարածել:

«Հուլիսի 30-ի հանրահավաքն ունեցավ մեծ քաղաքական նշանակություն: Վարչախումբը պարտվեց, ժողովուրդը չկարողացավ ամրագրել իր պայքարը, զգացվեց երիտասարդության նախաձեռնողականության պակասը: Հանրությունը հասկանում է արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը: Եկել է ժամանակը համախմբվելու հանուն մեր երկրի արժանապատիվ ապագայի»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դատարանն այսօր՝ օգոստոսի 24-ին մերժել էր փաստաբանի երկու բողոքները՝ ձերբակալության եւ կալանավորման դեմ:

Նշենք, որ նույն մեղադրանքով, նույն հիմքերով կալանավորված քաղաքական գործիչներ Դավիթ Սանասարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը ազատ էին արձակվել վերաքննիչ դատարանի որոշմամբ: Փաստաբանը կարծում էր՝ Անդրիաս Ղուկասյանը նույնպես պետք է ազատ արձակվեր:

«Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է հուլիսի 29-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ: Նա կալանավորված է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ