News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) դստերը՝ Զարուհի Հակոբյանից պահանջում են ազատվել աշխատանքից: Այս մասին այսօր՝ օգոտոսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Հակոբյանը, որը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մոտ մասնակցում էր  «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատների ու աջակիցների կազմակերպած ակցիային:

«Այսօր առավոտյան ինձ զանգահարել է իմ տնօրենը, ասել, որ ես աշխատանքից ազատվելու խնդիրի առջեւ եմ կանգնած: Որ ավելի լավ լինի, առաջարկեց, որ ինքս դիմումը ներկայացնեմ: Իրենք դա պատճառաբանում են իմ բացակայություններով. հայրիկիս հետ տեղի ունեցած դեպքի պատճառով ես հաճախակի բացակայել եմ աշխատանքից»,- ասաց Զարուհի Հակոբյանը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ մի շաբաթ է բացակայել:

Զարուհի Հակոբյանն աշխատում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի «Բերձոր» ժողգործիքների անսամբլում որպես մեներգիչ: Նա տեղի ունեցածը բացատրում է քաղաքական դրդապատճառներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ