News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի ոտքի երկաթը հանել են, որ իրեն շատ ցավ էր պատճառում, արդեն ի վիճակի է ոտքը շարժել, ողնաշարը շարժել, որպեսզի արյան շրջանառությունը նորմալանա, ցավերը մի քիչ մեղմանան: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, «Դատապարտյալների» հիվանդանոցի մոտ, լրագրողների հետ զրույցում նշել է «Սասնա ծռերից» Հարություն Հովհաննիսյանի մայրը՝ Լաուրա Հարությունյանը:

Նրա խոսքով, իր ծանոթ բժշկին, ում միջնորդել էր որդուն վիրահատելու համար թույլ չեն տվել մտնել «Դատապարտյալների հիվանդանոց». «Իմ կողմից հրավիրված բժշկի մուտքը արգելվել է: «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկները ներսում են, սպասում ենք պատասխանի, եթե իրենք կվիրահատեն, ուրեմն իրենք կվիրահատեն»:

Հարցին, թե նա չի՞ վստահում բժիշկներին, Լաուրա Հարությունյանը պատասխանեց, որ վստահում է. «Ես բոլոր բժիշկներին էլ վստահում եմ, ուղղակի ինձ պետք է անհապաղ վիրահատություն: Բժիշկը մեր երկրորդ աստվածն է: Վստահում եմ բոլոր բժիշկներին, իմ միակ ցանկությունն է, որ արագ վիրահատվի»:

Ավելի վաղ «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը հայտնել էր, որ հաջորդ շաբաթվանից «Սասնա ծռերի» վիրավոր անդամների վիրահատություններ են իրականացնելու: Այսօր բժիշկները եկել էին զննելու հիվանդներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ