News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 24-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը հանդիպում ունեցավ Ինդոնեզիայի հետազոտությունների, տեխնոլոգիայի եւ բարձրագույն կրթության նախարար Մոհամադ Նասիրի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Կարեւորելով գիտակրթական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ զրուցակիցները մտքեր փոխանակեցին տվյալ բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ ուսանողների փոխանակմանը, միջգերատեսչական եւ միջբուհական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ