News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկը որոշում է կայացրել Ուժը կորցրած ճանաչել «ԲՏԱ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության բանկային գործունեության թիվ 31 լիցենզիան։

Այդ բանկը միավորվել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի հետ։

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն եւ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ եւ կնքել են միացման պայմանագիր: Կենտրոնական բանկի խորհուրդը 2016 թ. հունիսի 14-ին հաստատել եւ գրանցել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի (Պահպանվող Բանկ) եւ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի (Միացող Բանկ) միացման պայմանագիրը: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն եւ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները եւ հաստատել են փոխանցման ակտը:

Արդյունքում՝ ՀՀ Կենտրոնական բանկը 24.08.2016թ. գրանցել է փոխանցման ակտը եւ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ փոփոխված կանոնադրությունը, համաձայն որի «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն կհանդիսանա «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը: Կենտրոնական բանկի խորհուրդը 24.08.2016թ. նաեւ  ուժը կորցրած է ճանաչել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 31 լիցենզիան: «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բոլոր մասնաճյուղերը եւ գլխամասային գրասենյակը գործելու են որպես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մասնաճյուղեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ