News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գրող, դրամատուրգ Թրումեն Կապոտեի աճյունափոշին աճուրդի կհանեն: Այս մասի հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Մեկնարկային գինը 2 հազար դոլար է:

Julien's աճուրդի տան ղեկավար Դարեն Ջուլիենը կարծում է, որ Կապոտեի մասունքների վաճառքը կարող է անհարգալից թվալ:

«Բայց փաստն այն է, որ Թրումեն Կապոտեն սիրում էր ապշահար անել: Նա պաշտում էր հրապարակայնությունը: Եվ ես վստահ եմ, որ նա մեզ դիտում է վերեւից, ծիծաղում եւ մտածում. ես նույն կերպ կվարվեի»,- ընդգծել է Ջուլիենը:

Գրողի աճյունափոշին պատկանում էր նրա ընկերուհուն՝ Ջոան Քարսոնին, որի տանն էլ նա վախճանվել է 1984 թվականին: Քարսոնը մահացել է 2015-ին՝ ժառանգ չթողնելով, ինչի արդյունքում նրա ամբողջ ունեցվածքն աճուրդի է հանվել: Այն կայանալու է սեպտեմբերի 23-ին:

Թրումեն Կապոտեն «Նախաճաշ Թիֆանիի մոտ» եւ «Սառնարյուն սպանություն» ստեղծագործությունների հեղինակն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ