News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մյանմայում տեղի է ունեցել 6,8 մագնիտուդի երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Թայլանդում, Բանգլադեշում եւ Հնդկաստանում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Չաու քաղաքից 25 կմ հեռավորությամբ, երկրաշարժի օջախը տեղակայված է 84 կմ խորության վրա, հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Տուժողների մասին պաշտոնական տեղեկություններ առայժմ չկան:

«ՖրանսՊրես» գործակալությունը, սակայն, հայտնել է, որ երկրաշարժին զոհ է գնացել մի 22-ամյա երտասարդ՝ շենքի փլուզման հետեւանքով: Տուժել է եւս մի կին:

Երկրաշարժը վնասել է նաեւ հին Պեգան քաղաքը: Հաղորդվում է, որ վնասվել են քաղաքի հնագույն սրբավայրերը:

Մյանմայի խոշորագույն քաղաքներից Յանգոնում ստորգետնյա ցնցումներից շենքեր են սասանվել: Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում առնվազն 20 մարդ է վիրավորվել: Հնդկաստանի Կալկաթա քաղաքում  կանգնեցվել է մետրոյի աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1 038-ի
Երկրաշարժից տուժածների թիվն ավելացել է...
Ճապոնիայի հյուսիս-արևելքում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում։ Ստորերկրյա ցնցումների օջախը եղել է...
Ամենաշատ