News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քորնելի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ աշխատավայրում դրական երաժշտությունը նպաստում է կոլեկտիվում թիմային ոգու բարձրացմանը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Journal of Organizational Behavior պարբերականը:

Գիտնականները փորձի մասնակիցներին խմբերի են բաժանել, յուրաքանչյուրում՝ 3-ական կամավոր: Թիմերն առանձին սենյակներում են մնացել, եւ նրանց համար ուրախ կամ հեւի-մեթալ ոճի երաժշտություն են միացրել:

Փորձից առաջ բոլոր կամավորներին ժետոններ են բաժանել, որոնք պետք է կա՛մ իրենց պահեին, կա՛մ ընդհանուր հավաքեին: Արդյունքում պարզվել է, որ երբ ուրախ երաժշտություն է հնչել, թիմի անդամներն ավելի հաճույքով են դրանք հավաքել, իսկ ծանր երաժշտություն լսողները նախընտրել են իրենց պահել ժետոնը:

Գիտնականները հանգել են եզրակացության, որ թիմային ոգին բարձրացնելու համար հարկավոր է ամեն առավոտ աշխատավայրում ուրախ երաժշտություն միացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ