Մոսկվայի իրավապահ մարմինների աշխատակիցները հատուկ գործողության ընթացքում երկու տղամարդու են ձերբակալել, որոնք ավտոմեքենայի վարորդի են թալանել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Գործակալության տվյալներով՝ նրանք տուժողից բջջային հեռախոս են գողացել եւ փախուստի դիմել:
Ձերբակալության ընթացքում հանցագործներից մեկը փախուստի փորձ է կատարել: Փախուստի ընթացքում նա հանել է մարզակոշիկներն ու նետել իրավապահների ուղղությամբ: