News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քուվեյթում կայացած աճուրդում ակրոբատ-աղավնին վաճառվել է ռեկորդային գումարով՝ 76.3 հազար դոլարով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Gulf News պարբերականը:

Աճուրդից տեսանյութ է հայտնվել սոցցանցերում՝ արժանանալով օգտատերերի քննադատությանը: Դրանում երեւում է, թե ինչպես են պոտենցիալ գնորդները խաղադրույք կատարում, ինչի ընթացքում թռչնի գինն արագորեն աճում է:

Ռեկորդային գումարով վաճառվել է ընտանի աղավնիների ամենատարածված տեսակի մի ներկայացուցիչ, որոնք կարող են թռիչքի ժամանակ գլխիվայր պտույտներ կատարել օդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ