News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արդեն նախկին Խորհրդային միությունում առասպելներ էին տարածվում Արեւմուտքում, այսինքն՝ կապիտալիստական երկրներում աստղաբաշխական գների մասին: Սակայն նման առասպելների հեղինակները «մոռանում» էին նշել, որ Արեւմուտքում աշխատավարձերը նույնպես բավականաչափ բարձր են: Այնպես որ՝ ապրանքների գները միանգամայն մատչելի են:

Երկաթե վարագույրի անկումից, դեպի Եվրոպա եւ ԱՄՆ զանգվածային արտագաղթից, տուրիզմի զարգացումից եւ համացանցի հասանելիությունից հետո մեր քաղաքացիները սկսեցին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ Արեւմուտքի կյանքի մասին: Այդ պայմաններում առասպելական «ստեղծարարությունն» ավելի շռայլ դարձավ: Իբր՝ աշխատավարձերն «այնտեղ» բարձր են, բայց նաեւ կյանքն է շատ թանկ: Ընդ որում, նշվում էր ծառայությունների, բնակարանների վարձի բարձր գների եւ այլնի մասին:

Եվ իսկապես, բնակարանները թանկ են, ծառայությունների (այդ թվում՝ կոմունալ) սակագները՝ բարձր: Օրինակ՝ ատամների պրոթեզն «այնտեղ» շատ ավելի թանկ է, քան Հայաստանում: Պատահական չէ, որ ներկայում Արեւմուտքում բնակվող մեր նախկին քաղաքացիները հաճախ հայրենիք են գալիս հենց այդ նպատակով:

Շատերն են տեղյակ, որ Եվրոպայի երկրներում ապրանքների գներն ամենեւին էլ ամենուր միանման չեն: Ասենք՝ Նորվեգիայում դրանք բավական բարձր են, իսկ ահա Գերմանիայում՝ համեմատաբար ցածր:

Օրինակ՝ Real խանութն ընթացիկ տարվա օգոստոսին Telefunken Smart TV հեռուստացույց էր (81 սմ անկյունագծով) առաջարկում՝ ընդամենը 199 եվրոյով: Այսինքն՝ 94.4 հազար դրամով: Ավելի մեծ անկյունագծով (125 սմ) եւ ավելի շատ ֆունկցիաներով Sharp Smart TV-ն ավելի թանկ արժեր՝ 158 հազար դրամ: Ավելորդ չէ նշել, որ սրանք հանրահայտ ընկերություններ են, այնպես որ՝ ապրանքի որակը երաշխավորված է: Նման օրինակները շատ են, ընդ որում՝ ոչ միայն էլեկտրոնիկայի, այլեւ այլ ապրանքների պարագայում:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ