News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր մի քանի ժամ դատապարտյալների հիվանդանոցում անցկացնելուց հետո «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները եկել են այն եզրակացության, որ առայժմ «Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող, ոտքից վիրավոր Հովհաննես Հարությունյանը չի կարող վիրահատվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը, որը բժիշկների հետ վերջին ժամերի ընթացքում գտնվում էր հիվանդանոցում:

«Այսօր բժիշկները եկել էին պարզաբանելու ռենտգենի հետազոտության արդյունքները, մենք ներսում քննարկեցինք` տեսանք, որ ռենտգենի արդյուքներն այնպիսին են, որ այդ պահին վիրահատություն չեն կարող անել, վիրահատության օր դեռ հստակ չեն կարող ասել, իրենց ասելով` վերքը պիտի լավանա, հետո նոր վիրահատության մասին խոսենք»:

Հովհաննես Հարությունյանի մայրը պնդել էր, որ որդուն տեսակցի իրենց ծանոթ բժիշկը, սակայն այդ կապակցությամբ փաստաբանի դիմումն այսօր է մուտքագրվել, եւ բժշկի մուտք գործելու թույլտվության վերաբերյալ պաշտոնական պատասխան դեռ չեն ստացել:

 Ինչ վերաբերում է Հովհաննեսի առողջական վիճակին, պաշտպանն ասաց.

«Երկու օր առաջ է գիպս տեղադրվել, փոփոխությունն այքանով է, որ կրունկի ցավերն են մեղմացել, բայց ոսկրային ցավը կա: Տարբերությունն այն է, որ գիպս է տեղադրվել, երեկ ռենտգեն են արել, իսկ թե երբ կվիարահատվի , օրը դեռ հայտնի չէ»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը վատացել էր, սակայն նրան պատշաճ բուժօգնություն չէին ցուցաբերում, ինչը պաշտպանները դիտարկում էին որպես խոշտանգում Հովհաննեսի նկատմամբ: Նախօրեին «Սասնա ծռերի» աջակիցները հանդիպեցին Մարդու իրավունքների պաշտպանի հետ, ով խոստացավ բողոքին ընթացք տալ: Աջակիցները երթով շարժվեցին արդարադատության նախարարություն, սակայն նախարար Արփինե Հովհաննիսյանը չհանդիպեց նրանց, որից հետո բողոքը շարունակվեց դատապարտյալների հիվանդանոցի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ