News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ծաղկահովիտ համայնքի գյուղապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արայիկ Խանդոյանի եղբոր կինը՝ Սոնա Թամարյանն ընդգրկվել է ընտրական հանձնաժողովում որպես ՀԱԿ ներկայացուցիչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սոնա Թամարյանը:

Սոնա Թամարյանը տեղեկացրեց, որ ընդգրկվել է երկու օր առաջ:

Հիշեցնենք, որ նա փորձել էր առաջադրվել ընտրական հանձնաժողովում որպես դաշնակցության ներկայացուցիչ, սակայն նրան մերժել էին, ինչի կապակցությամբ նա տարածել էր հայտարարություն՝ մեղադրելով մարզպետին։  Սակայն մարզպետը մեզ հետ զրույցում պնդել էր, թե ինքը ՀՅԴ մարզային կառույցի ղեկավարը չէ եւ տեղյակ չի այդ որոշումից:

Նշենք, որ Արայիկ Խանդոյանն օգոստոսի 19-ին առաջադրել էր իր թեկնածությունն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ՏԻՄ ընտրություններում:

Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը Արայիկ Խանդոյանին հորդորել էր հանել իր թեկնածությունը Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններից:

Ենիգոմշյանն ասել էր, որ «Սասնա ծռերը» ամբողջությամբ կիսում է Հիմնադիր խորհդարանի այն տեսակետը, որ ներկա ռեժիմի օրոք ընտրություններով իրավիճակ փոխելն անհնար է եւ նշել էր, որ Արայիկ Խանդոյանի որոշումը անձնական որոշում է եղել, չի քննարկվել:

Արայիկ Խանդոյանը պաշտպանի միջոցով փոխանցել է, որ մտադիր չէ հրաժարվել թեկնածությունից:

 Արայիկ Խանդոյանին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Նա կալանավորված է:

Տպել
Ամենաշատ