News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալիայի կենտրոնական շրջանում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 73-ի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի Քաղպաշտպանության դեպարտամենտի ներկայացուցչին:

«Ինչպես միշտ՝ նշում ենք, որ այս տվյալները դեռեւս վերջնական չեն»,- նշել է աղբյուրը:

6.0 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:36-ին, որին հետեւել է երկրորդ ցնցումը՝ 5.4 մագնիտուդ ուժգնությամբ: Ցնցումները զգացել են Իտալիայի մի շարք խոշոր քաղաքներում:

Ամենաշատը տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամարտիչեն, Պեսկարա դել Տրոնտոն, Ակումոլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ