News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրյուսելի հայտնի «Միզող տղա»-ին ուկրաինական կազակի հագուստ են հագցրել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Ուկրինֆորմ» գործակալությունը:

Ակցիան նվիրված է Ուկրաինայի Անկախության օրվան, որը նշվում է օգոստոսի 24-ին: Նախաձեռնողներն են ուկրաինացի դիվանագետները, Բելգիայի ուկրաինական համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաեւ արձանի Ընկերների ընկերակցության անդամները:

Բրյուսելի քաղաքապետարանը «Միզող տղա»-ին տարատեսակ կոստյումներ է հագցնում՝ տարբեր կազմակերպությունների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների խնդրանքով: Արձանը հասցրել է Էլվիս Փրեսլիի, հրշեջի, Սանտա Կլաուսի, լատվիացի հոկեիստի եւ ռուս տիեզերագնացի հագուստները հագնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ