News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեր մոլորակին ամենամոտ աստղի մոտակայքում պոտենցիալ բնակելի էկզոմոլորակի բացահայտման մասին լուրերը ճիշտ են: Nature ամսագրում հրապարակված հոդվածում բրիտանացի գիտնականները հաղորդել են Արեգակին ամենամոտ՝ Պրոքսիմա Կենտավրոս աստղի մերձակայքում պինդ մոլորակի բացահայտման մասին: Այն մեզանից 4 լուսային տարվա հեռավորությամբ է: Այս մասին գրում է Gazeta-ն:

Ժամանակակից HARPS սպեկտրոմետրի օգնությամբ գիտնականներն ապացուցել են. մոլորակը գոյություն ունի: Աստղի վրա գրավիտացիոն ազդեցության մեծությամբ հաջողվել է պարզել, որ մոլորակը պինդ է, Երկրից մեծ է 1.3 անգամ: Մոլորակի ուղեծիրը կազմում է 7 մլն կմ՝ Երկրից մինչեւ Արեգակ տարածության ընդամենը 5%-ը:

Եթե հետագա ուսումնասիրությունները հաստատեն, որ մոլորակի մթնոլորտը հարմար է կյանքի համար, սա բրիտանացի գիտնականների ամենակարեւոր բացահայտումը կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ