News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մոսկվայում Սիթի Բանկի՝ Բոլշոյ Նիկիտսկիում գտնվող մասնաճյուղ մի տղամարդ է մտել՝ կրծքին պայթուցիկ սարք հիշեցնող ինչ-որ առարկա կապված, եւ հայտարարել, որ գրավել է բանկը: Life.ru-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր հատուկ նշանակության ջոկատայիններ են ժամանել, այնտեղ է նաեւ Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը:

«Ես չեմ եկել ձեր բանկը թալանելու, ես եկել եմ ձեր բանկը գրավելու»,- հայտարարել է տղամարդը:

Հաղորդվում է, որ նա երկու մարդու է պատանդառել:

ՌԻԱ Նովոստիի աղբյուրի փոխանցմամբ՝ բանկը գրավել է սնանկացած գործարար, 1961 թվականին ծնված Արամ Պետրոսյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ