News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայում Սիթի բանկի մասնաճյուղը գրաված գործարար Արամ Պետրոսյանը, որը սպառնում էր պայթեցնել շենքը, հանձնվել է ոստիկանությանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՆԳՆ-ի աղբյուրը:

Պարզվել է, որ Պետրոսյանի մոտ պայթուցիկ սարք չկա: Նրա պարանոցից կախված դեղին ինքնակպչուն ժապավենով փաթաթված տուփի մեջ աղ է եղել:

Բոլոր պատանդներն ազատ են արձակվել:

Օգոստոսի 24-ի երեկոյան սնանկացած գործարար Արամ Պետրոսյանը մտել է բանկի շենք եւ սպառնացել պայթեցնել այն: Նա նաեւ 4 մարդու է պատանդառել: Ավելի վաղ նա տեսաուղերձ է հրապարակել՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում բացատրել է իր գործողությունների շարժառիթն ու մի շարք պահանջներ ներկայացրել:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ