News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայի կենտրոնում «Սիթիբանկ»-ի մասնաճյուղը գրաված եւ մարդկանց պատանդառած, հետո ձերբակալված գործարար Արամ Պետրոսյանը կարող է խուսափել պատժից, քանի որ ինքնակամ ազատ է արձակել պատանդներին եւ հանձնվել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում սեփական աղբյուրին:

«Մարդկանց պատանդառելու համար ձերբակալվածին ոչինչ չի սպառնում: Քրեական օրենսգրքում հատուկ նշում կա, որ անձը, որը կամավոր կամ իշխանությունների պահանջով ազատ է արձակել պատանդներին, ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- նշել է գործակալության աղբյուրը:

Նա, միաժամանակ, նշել է, որ օրենքով պատիժ է նախատեսվում միայն այն դեպքում, եթե պատանդառմանը զուգահեռ այլ հանցագործություններ են իրականացվել. զենքի ապօրինի շրջանառություն, մարմնական վնասվածքներ հասնել եւ այլն:

«Այս դեպքում նրա մոտ զենք չի եղել, նա ոչ ոքի չի ծեծել, ակնհայտ որեւէ այլ հանցագործություն չի կատարել, որոնց մասին այս պահին հայտնի է: Եթե հետաքննությունը այլ հոդվածով քրեական գործ հարուցելու պատճառ գտնի, ապա նա որպես ահաբեկիչ լիարժեք պատիժ կստանա: Բայց առայժմ գործ է հարուցվել միայն 206 հոդվածով, որով պահանջվում է նրան ազատ արձակել առանց պատժի՝ ինքնակամ հանցագործությունից հրաժարվելու համար»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը:

Նա նաեւ նշել է, որ հարցեր է առաջացնում ձերբակալվածի հոգեկան առողջությունը, ինչի հետ կապված հետաքննությունը կարող է հոգեբուժական փորձաքննություն պահանջել եւ նրան հարկադիր բուժման ուղարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ