News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում, այսօր՝ օգոստոսի 25-ին, սկսվում է երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկության երկարատեւ գործընթացի վերջին փուլը:

Այս փուլը կտեւի մի քանի օր, որը կսկսվի Սենատի արտակարգ նստաշրջանով՝ գերագույն դատարանի ղեկավար Ռիկարդու Լեւանդովսկիի նախագահությամբ: Հաջորդ օրը, օգոստոսի 26-ին, տեղի կունենա վկաների հարցաքննությունը:

Նախապես ենթադրվում էր, որ այդ գործընթացը կտեւի ողջ օրը, սակայն չի բացառվում, որ այն շարունակվի նաեւ շաբաթ:

Հիմնական իրադարձությունները սպասվում են օգոստոսի 29-ին: Հենց այդ օրը Ռուսեֆին ինքնապաշտպանական խոսք կտրամադրվի: Telesur ալիքի փոխանցմամբ, նրան կտրամադրվի կես ժամ, սակայն Լեւանդովսկին արդեն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում այդ ժամանակահատվածը կարող է երկարաձգվել:

Այդ ընթացքում երկրի նախագահին մեղադրողներն ու պաշտպանները նրան հարցեր կուղղեն, իսկ հետո սենատորները երկարատեւ բանավեճ կսկսեն եւ ելույթներ կունենան, որը կարող է տեւել մինչեւ 20 ժամ:

Միայն այդ բոլոր փուլերից հետո սենատորները կանցնեն քվեարկության, սակայն ըստ Լեւանդովսկիի, այդ ընթացակարգի հստակ ժամկետը դեռ հայտնի չէ: Փորձագետները նշում են, որ դա կարող է տեղի ունենալ օգոստոսի 30-ին կամ 31-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ