News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ առաջանորդ Կիմ Չեն Ընը սուզանավերի բալիստիկ հրթիռի փորձարկումների ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը «ամուր իր ձեռքերում է պահում ԱՄՆ մայրցամաքային տարածքը ու Խաղաղ օվկիանոսում օպերատիվ գործողությունների գոտին», հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրային գոծակալությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Կիմ Չեն Ինը նշել է, որ «արձակման տեխնոլոգիան կատարելության է հասցվել»: Հյուսիսային Կորեայի ղեկաավարը նաեւ շեշտել է, որ արձակման համակարգերի անվտանգությունը, պինդ վառելիքով շարժիչի հզորությունը, հարվածների հուսալիությունը ու մարտագլխիկների խոցման ճշգրտությունը «ամբողջովինն հասել են պահանջվող օպերատիվ մակարդակին»:

Օգոստոսի 24-ին ԿԺԴՀ–ն  հերթական անգամ փորձարկել է բալիստիկ հրթիռ, որը անցել է 500 կմ ու 80 կմ խորացել Ճապոնիայի ՀՕՊ ճանաչման գոտու մեջ: Փհենյանը հայտնել է, որ թռիչքի հեռահարությունը միտումնավոր է փոխվել՝ արձակման բարձր անկյան ու թռիչքի շառավղի հաշվին, որպեսզի հարեւան երկրներին վնաս չպատճառի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ